Փետրվարի 26-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 337 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 270 137 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 25 436 թեստավորում, որից 17 311-ը՝ հակամարմինների թեստով, 8 125-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 320 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 264 047 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 475:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1,32%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.2%, վերջին 7 օրվանը՝ 2.03%:
Կարանտինում է գտնվում 304 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 1 542, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 167 մարդ: