Մինչև օգոստոսի 12-ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրևային եղանակ, – հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։

Արևմտյան Վրաստանում օգոստոսի 9-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, 10-12-ը ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +30, +32 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է անձրևային եղանակ։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջանների առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր են ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28։

Մայրաքաղաք Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև, ցերեկն օդի ջերմաստիճանը` +29, +31։