ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հրապարակել է եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) առաջիկա 45 օրվա (ըստ շաբաթների) օդի ջերմաստիճանի որակական կանխատեսման արդյունքներ։ Փոխանցում է news.am-ը։

Ըստ շաբաթների մեր տարածաշրջանի համար կանխատեսվում է նորմայից բարձր ջերմային ֆոն․

– Փետրվարի 12-19-ը նորմայից բարձր 8-10 աստիճան

– Փետրվարի 19-ից մարտի 18-ը նորմայից բարձր 3-6 աստիճան,

– Մարտի 18-25-ը՝ 1-3 աստիճան։