Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մարտի 28-29-ը սպասվում է տաք եղանակ՝ հիմնականում առանց տեղումների, իսկ մարտի 30-ին անձրև կտեղա։

Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մարտի 28-29-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ին առանձին վայրերում սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +11 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոփլիսծղարո) մարտի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ին տեղ-տեղ անձրև կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +11, +16 աստիճան։