Այսօրվանից Վրաստանում օդերևութաբանները եղանակի վատթարացում են կանխատեսում:
«Հունիսի 6-ից մինչև հունիսի 11-ը՝ Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է ուժեղ կարկուտ և քամու ուժգնացում»,- հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Օդերևութաբաններն զգուշացնում են, որ երկրում սպասվող տեղումների պատճառով գետերում ջրի մակարդակը կարող է բարձրանալ։ Հնարավոր են ջրհեղեղներ և սողանքներ: