Փետրվարի 13-ից 18-ը Վրաստանում սպասվում է ցուրտ ու խոնավ օդային զանգվածների տարածում: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղումները կլինեն առավելապես ձյան տեսքով, սպասվում է արևմտյան քամու ուժգնացում, ծովում 4-5 բալ փոթորիկ։ Լեռնային և բարձրլեռնային շրջաններում հնարավոր են առատ ձյուն, բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց և ձնահյուսի վտանգ։
Փետրվարի 14-16-ին Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կլինի -3, -5 աստիճան: