Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում օգոստոսի 23-26-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում առաջիկա օրերին բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։

Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Մթիանեթի, Փասանաուրի) սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպով, կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։

Թբիլիսիում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։ Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Քվարելի, Ախմետա) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։