Ախալքալաքի երկու մուտքերին «ახალქალაქი» գրությամբ ցուցանակներ են տեղադրվել։ Մեկը տեղադրվել է Ախալցիխեի կողմից մուտքին՝ Շոթա Ռուսթավելիի կիսանդրիի շրջադարձի վրա, մյուսը՝ Նինոծմինդայի կողմից՝ Սամցխե-Ջավախեթիի պետական համալասարանին հարող ճանապարհի շրջադրաձին։
Մունիցիպալիտետների անուներով ցուցանակների տեղադրման նախագիծն իրականացվում է Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից։ Յուրաքանչյուր ցուցանակի վրա անգլերենով և վրացերենով գրված է մունիցիպալիտետի անունը, ինչպես նաև պատկերված է գերբը։
Տարածքները, որոնք ընտրված են ցուցանակները տեղադրելու համար ամենահամապատասխան վայրերն են, որը սակայն չի գծում մունիցիպալիտետի սահմանները։
Ինչ վերաբերվում է գովազդային վահանակին, որը տեղադրված է Շոթա Ռուսթավելիի կիսանդրիի շրջադարձի վրա, քաղաքապետի խոսքով, այն կապամոնտաժվի, քանի որ անօրինական է տեղադրված։ Ապամոնտաժման համար ևս ժամանակ և աշխատանք է պահանջվում։ Կոկնրետ ե՞րբ կապամոնտաժվի դեռ պարզ չէ։