Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի կողմից Ախալքալաքի մուտքին “ახალქალაქი” գրությամբ ցուցատախտակ է տեղադրվել, որի վրա պատկերված է նաև մունիցիպալիտետի գերբը։
Ըստ ծրագրի՝ նմանատիպ ցուցատախտակներ կտեղադրվեն բոլոր մունիցիպալիտետներում, յուրաքանչյուր քաղաքի երկու մուտքերին։ Ախալքալաքում ցուցատախտակներից մեկը կտեղադրվի Ախալցիխեի կողմից Ախալքալաք տանող ճանապարհին՝ Շոթա Ռուսթավելիի կիսանդրու հարակից տարածքում, իսկ երկրորդն արդեն տեղադրվել է Նինոծմինդայի կողմից, Սամցխե-Ջավախեթիի պետական համալասարանին հարող ճանապարհի շրջադրաձի մոտ։
Տարածքները, որոնք ընտրված են ցուցատախտակները տեղադրելու համար ամենահամապատասխան վայրերն են, որը սակայն չի գծում մունիցիպալիտետի սահմանները։