Դատավորը կալանավորել է 23-ամյա Սաբա Մեփարիշվիլիին և 19-ամյա Օմար Օկրիբելաշվիլիին, ովքեր ձերբակալվել էին Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ցանկապատը վնասելու համար։ Հուլիսի 24-ի դատական նիստում պաշտպանական կողմը խնդրել է երիտասարդների նկատմամբ գրավ սահմանել, սակայն դատավորն այս պահանջները հաշվի չի առել։
Իրավապաշտպաններն իրենց հետ ունեցել են փաստաթուղթ, որը հաստատում է 400 լարիի փոխանցումը ՆԳՆ-ին (Քննությունը ակտիվիստներին մեղադրում է 400 լարիի չափով օբյեկտին վնաս հասցնելու մեջ)։
Գումարը «Ժողովրդավարական հետազոտությունների ինստիտուտ» (DRI) հասարակական կազմակերպությունը փոխանցել է ՆԳՆ հաշվեհամարին, և փաստաբանները դատավորին ներկայացրել են համապատասխան հաստատումը, սակայն դատավորը չի բավարարել նրանց խնդրանքը։
Սաբա Մեփարիշվիլին և Օմար Օկրիբելաշվիլին ձերբակալվել էին մայիսի 14-ին «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Նրանց նկատմամբ դատախազությունը քրեական գործ է հարուցել ժամանակավոր երկաթե ցանկապատը վնասելու համար։ Ներկայացված մեղադրանքը նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 6 տարի ժամկետով։
Հաջորդ դատական նիստը քաղաքային դատարանում նշանակվել է հուլիսի 30-ին, ժամը 16:00-ին։