Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում աղքատության բացարձակ մակարդակից ցածր պայմաններում ապրող բնակչության մասնաբաժինը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,9 տոկոսային կետով և կազմել է 15,6%։
2022 թվականին քաղաքային բնակավայրերում աղքատության բացարձակ ցուցանիշը նվազել է 2,7 տոկոսային կետով և կազմել 12,3 տոկոս, իսկ գյուղական բնակավայրերում` նվազել է 0,7 տոկոսային կետով և կազմել 20,6 տոկոս։
Geostat-ի տվյալների համաձայն՝ 2022 թվականին աղքատության բացարձակ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է բնակչության բոլոր տարիքային խմբերում։ Մասնավորապես, մինչև 18 տարեկան տարիքային խմբում ցուցանիշը կազմել է 20,4 տոկոս, 18-64 տարիքային խմբում՝ 15,3 տոկոս, իսկ 65 և բարձր տարիքային խմբում՝ 10,5 տոկոս:
Կանանց բացարձակ աղքատության մակարդակը նվազել է 1,8 տոկոսային կետով և կազմել 15,3 տոկոս, իսկ տղամարդկանց դեպքում՝ նվազել է 2,1 տոկոսային կետով և կազմել 15,8 տոկոս: