Այսօրվանից՝ մայիսի 11-ից Վրաստանում սկսվում է սահմանափակումների վերացման ևս մեկ փուլ, որը սահմանված է կորոնավիրուսային հիվանդության տարածման վտանգի պատճառով:
Կառավարության ծրագրի համաձայն.
– Մայիսի 11-ին բացվում է Թբիլիսին: Այսօրվանից բոլոր քաղաքացիները կկարողանան ազատ մուտք գործել Թբիլիսի և դուրս գալ մայրաքաղաքից: Մինչ այժմ դրա համար պահանջվում էր հատուկ անցագիր:
– Մայիսի 11-ին բացվում են արտադրության բոլոր տեսակները, ինչպես նաև մանրածախ և մեծածախ առևտրի բոլոր օբյեկտները, որոնց մուտքը դրսից է: Սահմանափակումները դեռ գործում են կոշիկի և հագուստի խանութների, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոնների` մոլերի համար:
– Մայիսի 11-ից կսկսեն գործել որոշ հանգստի գոտիներ:
– Մայիսի 14-ին կբացվեն ևս երկու քաղաքներ` Ռուսթավին և Գարդաբանիին:
– Մայիսի 18-ին կբացվի Մառնեուլիի շրջանը, որտեղ մարտի 23-ից գործում է խիստ կարանտինային ռեժիմ: Վարչապետ Գիորգի Գախարիան պարզաբանել է, որ մունիցիպալիտետի բնակչության շրջանում դեռևս որոշակի քանակով թեստեր պիտի անցկացվեն, ուստի շրջանը կբացվի ավելի ուշ, քան Թբիլիսին:
Սահմանափակումները հանվում են ամբողջ երկրով մեկ, բացառությամբ այն մունիցիպալիտետների և վարչական միավորների, որոնք հայտարարված են որպես խիստ կարանտինային գոտիներ:
– Ընկերությունները, որոնց թույլատրվում է վերսկսել աշխատանքը, պետք է խստորեն հետևեն Առողջապահության նախարարության հանձնարարականներին:
Ի՞նչն է արդեն բաց և չեղարկված
Վրաստանի կառավարությունը ներկայացրել է վեց կետից բաղկացած պլան՝ տնտեսական գործունեության սահմանափակումները հանելու առումով: Առաջին փուլը մեկնարկել էր ապրիլի 27-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 5-ին:
– թույլատրվում է տեղաշարժվել մեքենաներով և տաքսիներով,
– վերսկսվել է առցանց խանութների (մեծածախ և մանրածախ) աշխատանքը,
– մատչելի է դարձել ցանկացած ապրանքների առաքումը,
– բաց տիպի գյուղատնտեսական շուկաները բացվել են:
Մայիսի 5-ից.
– բաց է Բաթումի և Քութաիսի քաղաքների ելումուտը,
– իրենց աշխատանքին են վերադարձել շինարարական ընկերությունները,
– բացվել են ավտոտեխսպասարկման կետերը և ավտոլվացակայանները,
Մայիսի 7-ից թարգմանիչներին թույլատրվում է աշխատել հետաքննության, հետապնդման, արդարադատության իրականացման, իրավաբանական օգնության և արտահանձնման ժամանակ:
Ենթադրվում էր, որ փուլերի միջև ընկած ժամանակահատվածները պետք է լիներ երկու շաբաթ, բայց իշխանությունները հանեցին սահմանափակումները՝ չպահպանելով ժամկետները՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը: Տուրիզմի բացման ամսաթվերն արդեն կանխատեսվել են:
Տուրիզմի բացումը
Ակնկալվում է, որ ներքին տուրիզմը կվերականգնվի հունիսի 15-ից, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի արտերկրից ընդունել ճանապարհորդներներին:
Վրաստանը կբացի իր ցամաքային և օդային սահմանները օտարերկրացիների համար՝ հաշվի առնելով անվտանգության միջոցառումները, որոնք մշակվում են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հետ համատեղ: Երկրի իշխանություններն արդեն իսկ սկսել են բանակցություններ մի շարք երկրների հետ՝ զբոսաշրջիկների համար «անվտանգ միջանցքներ» ստեղծելու առումով:
Ո՞ր սահմանափակումներ են մնում ուժի մեջ
– Մինչև մայիսի 22-ը Վրաստանում գործում է արտակարգ դրություն: Արտակարգ ռեժիմը խախտելու համար տուգանքը ֆիզիկական անձանց համար երեք հազար լարի է (մոտ 940 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար՝ 15 հազար (գրեթե 4,7 հազար դոլար),
– Հասարակական վայրերում բժշկական դիմակներ կրելու անհրաժեշտությունը,
– Գործում է պարետային ժամը: Առանց հատուկ թույլտվության դուրս գալն արգելվում է ժամը 21:00-ից մինչև 06:00-ն,
– Ամբողջովին դադարեցված է հասարակական տրանսպորտը, ներառյալ մետրոն,
Գործում է խիստ կանոնակարգ տաքսիների և մասնավոր ավտոմեքենաների համար՝ հետևի նստատեղում ոչ ավելի, քան երկու ուղևոր,
Ավելի քան երեք մարդու հավաքն արգելված է ամենուր, բացառությամբ խանութների և դեղատների՝ հանրային հեռավորության պահպանմամբ,
Բոլոր քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր կամ վարորդական իրավունքի վկայական,
– 70 տարեկանից բարձր անձանց թույլ չի տրվում լքել իրենց տները, բացառությամբ մոտակա խանութ, դեղատուն կամ բժշկական հաստատություն գնալուց.
Չեղարկված են միջքաղաքային ավտո և երկաթուղային ուղևորափոխադրումները, բոլոր ներքին ավիաչվերթները:
Նյութը՝ «Новости Грузия»-ից