Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով:

«Այս պայքարում մենք ձեզ հետ ենք: Միասին հաղթելու ենք համաճարակին»,- այսպիսին է Վրաստանի ուղերձը հայ ժողովրդին:

Ավելի վաղ Վրաստանը նմանօրինակ համերաշխության նշան է արտահայտել այլ երկրների նկատմամբ ևս: Տարբեր օրերի Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է՝ Իտալիայի, Իսպանիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրտիտանիայի, Ֆրանսիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Գերմանիայի և Ադրբեջանի դրոշի գույներով: