Առաջին փոխվարչապետ, Վրաստանի Ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին և Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցզի Յանչյին ստորագրել են համաձայնագիր, ըստ որի, չինական կառավարությունը Վրաստանին նվիրաբերել է բեռնարկղերի և տրանսպորտային միջոցների բջջային ստուգման համակցված համակարգ:
Ըստ Վրաստանի կառավարության տեղեկատվության, Թերեքի գետի ափերից դուրս գալու արդյունքում, «Կազբեգի» մաքսակետում ռուս-վրացական սահմանի վրա խափանվել է տրանսպորտի տեսչական համակարգը:
Նոր սարքավորումները, հատկացված Չինաստանի կառավարության կողմից, գնահատվում են մոտ $ 4 մլն դոլար: Նոր սարքավորումների տեղադրումը ավարտվել է մայիսին:
Չինաստանը Վրաստանի հետ տնտեսական և տեխնիկական համագործակցության շրջանակներում, 2005 թ.-ից դրամաշնորհների տեսքով արդեն Վրաստանին օգնություն է տրամադրել $ 54 մլն դոլար և 20-ամյա ապրանքաշրջանառության վարկ $ 5.2 մլն արտոնյալ տասը տարի ժամկետով:
Լուսինե Աստոյան