Ռուսթավելի պողոտայում իրավիճակը լարվել է խորհրդարանի շենքի դիմաց։ «Թբիլիսի փրայդի» հակառակորդները կրկին փորձել են ներխուժել խորհրդարանի շենք։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները խորհրդարանի շենքի առջև ծածանել են ԼԳԲՏ դրոշը և ծուխ նետել ԼԳԲՏ դրոշի գույներով:
«Թբիլիսի փրայդի» հակառակորդները փորձում են շարժվել դեպի խորհրդարան, որտեղ ընթանում է «լուռ ակցիա», սակայն իրավապահները «Թբիլիսի փրայդի» հակառակորդներին հնարավորություն չեն տալիս ներխուժել խորհրդարան:
Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը, որե կենդանի պատ է կազմել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով:
Հիշեցնենք, որ խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտայում «լուռ ակցիա» է ընթանում: Ակցիային ներկա են ընդդիմադիր կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ակցիայի նպատակն է տարանջատվել հուլիսի 5-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած բռնարարքներից: Ակցիային միացել են «Թբիլիսի փրայդի» ներկայացուցիչները, որոնք երեկ չեն կարողացել անցկացնել «արժանապատվության երթ»:
Սրան զուգընթաց Գուրամ Պալավանդիշվիլին, նրա կողմնակիցները և «Թբիլիսի փրայդի» մյուս հակառակորդները Ռուսթավելի պողոտայի Կաշվետի եկեղեցու առջև ակցիա են անցկացնում: