Կլոր լճում ջրի մակարդակը նվազում է: Լճի շրջակայքն աղբով աղտոտված է, արդեն երկու տարի Կլոր լճի խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում: Այս մասին գրում է տեղական Ռադիո NOR-ը։ Լրատվամիջոցների տեղեկություններով, բնակիչների թողած աղբը ցրված է լճի շրջակայքում։ Լճի ափին կարելի է տեսնել ապակե շշեր, ծխախոտի տուփեր և ռետինե ձեռնոցներ։
Լրատվամիջոցների ֆոտո/վիդեո նյութերը ցույց են տալիս, որ լճի վրա կանաչ ծածկ է գոյացել։ Ռադիո NOR-ը նույնպես պնդում է, որ լճում ջրի մակարդակը զգալիորեն նվազել է։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վերջին անգամ լճում ջրի մակարդակի պահպանման, տարածքի ու ջրանցքների մաքրման աշխատանքներ իրականացվել են երկու տարի առաջ։ Այդ աշխատանքների արդյունքն այն ժամանակ նկատելի էր, քանի որ ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել էր, սակայն վերջին 2 տարիների ընթացքում իրավիճակը միայն վատանում է։
Կլոր լիճը գտնվում է Նինոծմինդա քաղաքի և Մեծ Խանչալի գյուղի միջև։