Վրաստանի հարավում, այսօր՝ մայիսի 2-ին, 3.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ժամը 16:50-ին։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը, ըստ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի, գրանցվել է Սամեբա գյուղի մոտակայքում, 10 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ։
Վերջին շրջանում Սամեբա գյուղը դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Այնտեղ գրեթե ամեն օր ցնցումներ են տեղի ունենում։ Նշենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, ժամը 23:35-ին տեղի է ունեցել 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ մայիսի 2-ի վաղ առավոտյան, ժամը 7:29-ին մոտավորապես նույն տարածքում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել։