Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքային նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, բարդ օդերևութաբանական պայմանների (ձնաբուք և վատ տեսանելիություն) պատճառով, ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-կմ110 (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: