Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղում գյուղատնտես Եղիշե Աղաջանյանն արդեն 6 տարի է ինչ, զբաղվում է տարածքի համար, ոչ ավանդական մշակաբույսի՝ կտավատի մշակմամբ, ինչպես նաև կտավատի ձեթի արտադրությամբ։ Նա կտավատի մշակումը սկսել է 1 հա հողատարածքից, հետո այն հասցրել է 2 հեկտարի։ Եվրոպական միությունից, բիզնեսի զարգացման համար, ֆինանսավորում ստանալով, նա այժմ ինքնուրույն է զարգացնում իր բիզնեսը։ Բայց այն չի ընդլայնվում շուկայի բացակայության պատճառով։
Եղիշ Աղաջանյանը 2018 թվականից զբաղվում է կտավատի աճեցմամբ և ձեթի արտադրությամբ։ Սկզբում, երբ նա առաջին անգամ սկսեց զբաղվել այս գործով, ավելի քան 300 կմ էր հաղթահարում Սիղնաղի հասնելու, կտավատի սերմերը մաքրելու և ձեթ ստանալու համար։ Դա իր հերթին բարձրացնում էր կտավատի յուղի արժեքը։ Այնուհետև նա մասնակցեց LAG-ի (Տեղական զարգացման խմբի) մրցույթին, ԵՄ ENPARD-2 ծրագրով և շահեց դրամաշնորհ՝ մաքրող ապարատի և կտավատի ձեթ արտադրելու փոքր մեքենայի գնման համար: Դրամաշնորհի գումարը կազմում էր 36.000 լարի, որից 17 300-ը՝ դրամաշնորհն էր, իսկ մնացածը՝ նրա ներդրումը։
«Մինչև LAG-ը ես զբաղվում էի կտավատի աճեցմամբ, պարզապես իմ ֆինանսական հնարավորությունները թույլ չէին տալիս գնել տեխնիկա, եթե չլիներ ԵՄ-ի ֆինանսավորումը, ես չէի կարողանա գնել, կամ հավանաբար կգնեի 5 տարի հետո։ Բիզնեսն այնքան էլ մեծ չէ, միակ թերությունն այն է, որ փողը քիչ-քիչ գալիս է, չես կարող կուտակել, որ զարգացնես այն»,- ասում է Եղիշ Աղաջանյանը։
Կտավատի աճեցմամբ նա հիմք դրեց մունիցիպալիտետում այլընտրանքային մշակաբույսի զարգացմանը։ Սակայն մինչ այժմ մունիցիպալիտետում նրանից բացի ոչ ոք դրանով չի զբաղվում։
«Որովհետև դժվար է, ձեռքով է մշակվում, ամեն կոմբայն չէ, որ կարող է կտավատի բերքը հավաքել: Ես քիչ եմ ցանում, որովհետև շուկայի ծավալը մեծ չէ, սա մեծ բիզնես չէ, մեծ բիզնեսին մեծ սարք է պետք, որ ավելի շատ ձեթ ստանաս»,- ասում է Եղիշ Աղաջանյանը։
Ավելի շատ յուղ քամելու համար, նա փող խնայելով մեծ սարք է գնել։
Նրա խոսքով, եթե փոքր սարքով կտավատի մեկ պարկը քամելու համար անհրաժեշտ է 3 ժամ, ապա նոր սարքով դա տևում է 15 րոպե։
Ջավախքում կտավատի աճեցումն եկամտաբեր է, բայց արտադրությունը չի զարգանում
Կտավատի հաջողած բիզնեսը Ջավախքում