Անցյալ տարվա 2023 թվականի աշնանը Իմերեթիից՝ Սաչխերեի ֆերմայից բերված 300 մոխրագույն կաքավ բաց թողնվեց Թետրոբի արգելոցում։ Jnews-ը երկրորդ անգամ է հետաքրքրվել՝ արդյո՞ք թռչունները կարողացել են հարմարվել, և արդյո՞ք կարողացել են դիմանալ Ջավախքի դաժան ձմռանը, քանի որ այն շատ է տարբերվում իմերական ձմեռանից։ Բայց, քանի որ կաքավները չունեին տարբերակիչ օղակներ, անհնար է ճանաչել անտառում թռչող կաքավներին՝ որոնք են տեղականները, իսկ որոնք են աշնանը բաց թողնվածները:
Jnews-ն առաջին անգամ հետաքրքրվել է «Ջավախքի պահպանվող տարածքներից» անցյալ տարվա աշնանը բաց թողնված կաքավների ճակատագրի մասին՝ 2024 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ Ջավախքի լրատվական կենտրոնին հայտնել էին, որ Թեթրոբի արգելոցի լեռներում դեռ ձյուն է տեղում, և այնտեղ հասնելը դժվար։
Բայց և այս պահին «Ջավախքի պահպանվող տարածքներից» պատասխան է ստացվել, որ Թեթրոբիում մինչև անցյալ տարվա աշուն էլ եղել են կաքավներ, իսկ այժմ դրանք հայտնվել են ռեյնջերների ուշադրության կենտրոնում։ Սակայն կաքավների ստույգ թիվը հայտնի չէ, ինչպես նաև պարզ չէ, թե վայրի բնություն բաց թողնված մոխրագույն կաքավները կարող էին գոյատևել ձմռանը, քանի որ դրանք օղակավորված չէին (թռչունների առանձին պիտակավորման մեթոդ, որի դեպքում թռչնի ոտքին տեղադրվում է թեթև մետաղական կամ պլաստմասե օղակ՝ նշելով համարը և օղակավորման վայրը):
Անցած տարվա սեպտեմբերի 28-ին 300 մոխրագույն կաքավ էր բաց թողնվել վայրի բնություն՝ Թեթրոբիի արգելոցում՝ էնդեմիկ տեսակը բազմացնելու համար: Թռչունները բերվել են Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների կողմից, Սաչխերե քաղաքից։ Այս հարցում նրանց օգնել են տեղական իշխանությունները և Ջավախքի պահպանվող տարածքները։ Քանի որ այն վայրը, որտեղ նախատեսվում էր բաց թողնել թռչուններին, գտնվում է արգելոցի տարածքում։
Այս ակցիան նախաձեռնել է «Քարթու» հիմնադրամը, թռչունները տեղափոխվել են Սամցխե-Ջավախք՝ մոխրագույն կաքավների տեղական պոպուլյացիան վերականգնելու և շատացնելու նպատակով։ Նմանատիպ միջոցառումները հետագայում համակարգված կլինեն։ Պոպուլյացիան վերականգնելու համար նախատեսվում է վայրի բնություն բաց թողնել կրկին մոխրագույն կաքավ (ნაცრისფერი გნოლი) և կովկասյան մարեհավ։
Սա երկրորդ փորձն է Սամցխե-Ջավախքում։ Ընդհանուր առմամբ՝ 3750 մոխրագույն մարեհավ է բաց թողնվել վայրի բնություն: Ախալքալաքում թռչուններին վայրի բնություն են բաց թողնում միայն Թեթրոբիի արգելոցում: Թռչունների բաց թողնելուց հետո պոպուլյացիան կվերահսկեն Ջավախքի ազգային պարկի կազմի մեջ մտնող պահպանվող տարածքների անտառապահները։