Եղանակային պայմանների պատճառով տարբեր ճանապարհներին արգելված է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։

Ձյունատեղումների, բքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի 1-26 կմ հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթեւեկությունն արգելված է։

Վատ եղանակի պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հանրապետական ​​նշանակության ավտոճանապարհի 43-146-րդ կմ-ում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է։

Նույն ճանապարհի 1-43 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 20 նստատեղից ավելի հոգանոց ավտոբուսների տեղաշարժը, մնացած տրանսպորտային միջոցների համար տեղաշարժն ազատ է։

Ախալցիխե-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթեւեկությունը նույնպես արգելված է։ Ճանապարհի մնացած հատվածն ազատ է երթևեկի համար։