Վրաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսվել է 2023 թվականի հունվարի 16-ից, իսկ գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ից։

Նշենք, որ տարբեր հանրակրթական էջերում ինչպիսիք են etaloni.ge, edu.aris.ge, st.edu.org դպրոցաական արձակուրդների հետ կապված ժամանակացույցերը տարբեր են նշված, սակայն դպրոցներում արձակուրդները կսկսվեն մարտի 8-ից և կտևեն մինչև մարտի 15-ը ներառյալ։ Տեղեկությունը Jnews-ին հայտնեցին Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից:

Ուսումնական տարվա առաջին կիսամյակը կտևի 74 օր, իսկ երկրորդ կիսամյակը՝ 97։ Սակայն երկրորդ կիսամյակի ընթացքում առաջին դասարանցիները կհաճախեն 83 օր, իսկ 12-րդ դասարանցիները՝ 79 օր։

Այսպիսով, ուսումնական տարին առաջին դասարանցիների համար կավարտվի մայիսի 25-ին, 12-րդ դասարանցիների համար՝ մայիսի 15-ին, իսկ մնացած դասարանների աշակերտները դպրոց կհաճախեն մինչև հունիսի 15-ը: