Վրաստան-Թուրքիա խաղից առաջ Դորտմունդի մարզադաշտում վրացի և թուրք երկրպագուների միջև կարճատև ծեծկռտուքից հետո ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 30 հազար եվրոյի չափով, իսկ Թուրքիային՝ 25 հազար եվրոյի։
Մրցաշարը հյուրընկալող Գերմանիան տուգանվել է երկու անգամ՝ ընդհանուր առմամբ 20 հազար եվրոյի չափով, խաղադաշտում անվտանգությունը չապահովելու համար։ Հիշեցնենք, Պորտուգալիա-Թուրքիա և Պորտուգալիա-Վրաստան խաղերի ընթացքում բազմաթիվ երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ՝ Ռոնալդուի հետ լուսանկարվելու համար։
8 թիմեր՝ Հունգարիան, Շվեյցարիան, Խորվաթիան, Ալբանիան, Լեհաստանը, Սերբիան, Ռումինիան և Բելգիան, նույնպես տուգանվել են երկրպագուների անհարկի պահվածքի համար: