2019 թվականն Ախալքալաքի մունիցիպալիտետի համար բավականին բարեհաջող տարի էր սպորտի ոլորտում: Շատ մարզիկներ նվաճեցին մրցանակներ ոչ միայն Վրաստանում, այլև միջազգային մրցումներում:
Ախալքալաքի մունիցիպալիտետում զարգանում է բազմաթիվ մարզաձևեր, ինչպիսիք են` ֆուտբոլը, թենիսը, բռնցքամարտը, կարատե և այլն: Այնուամենայնիվ, կան մի շարք մարզաձևեր, որոնց միջոցով աշխարհն իմացավ ջավախահայ մարզիկների մասին, դրանք հետևյալ մարզաձևերն են՝ բռնցքամարտ, կարատե, ըմբշամարտ և քիքբոքսինգ:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի, կրթության, տուրիզմի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի` 2019 թվականը բավականին հաջող էր մեր մարզիկների համար:
«Մենք մեր լավագույն մարզիկների մի մասին պարգևատրել էինք հուլիսին, իսկ մնացածը կպարգևատրվեն դեկտեմբերի 31-ին՝ նախատոնական միջոցառման ժամանակ», – ասում է Վալերի Ստելմաշովը:
2019 թվականի հուլիսին պարգևատրվել է 28 մարզիկ, դրա համար բյուջեից հատկացվել է 4200 լարի:
Այդ ժամանակ պարգևատրվել էին «Եվրոպայի Գավաթի» ընթացքում մրցանակներ նվաճած քիքբոքսինգ, բռնցքամարտ` Եվրոպայի և աշխարհի չեմպիոնները, ինչպես նաև լավագույն կարատեիստներն ու ըմբիշները:
2019 թվականի հուլիսի 15-ին պարգևատրվել էին հետևյալ մարզիկները: Քիքբոքսինգ՝ Սերգո Տոնականյան, Արտյոմ Քամալյան, Մհեր Տիտոյան, Շուրա Դարբինյան, Իգիթ Կյուրեղյան, Վարազդատ Խաչատրյան, Արտյոմ Այվազյան և Անդրանիկ Դիլանյան:
Բռնցքամարտիկներից մրցանակների են արժանացել՝ Օթար Երանոսյանը, Արտյոմ Գոմցյանը, Արտյոմ Յորդանյանը, Արշակ Էլիզբարյանը, Ստեփան Շիրինյանը, Արամ Խրիկյանը, Պատվական Մաթոսյանը, Գոռ Այվազյանը, Արմեն Գրիգորյանը և Նաիր Մելիքյանը, որը նաև զբաղվում է քիքբոքսինգով:
Ըմբշամարտ` Գևորգ Գաբրիելյան, Մաքսիմ Մկոյան, Սարգիս Զոփունյան, Վազգեն Գաբրիելյան և Արազատ Գոգորյան:
Կարատե՝ Դավիթ Սեսաձե, Գրիգոր Գազարյան, Վոլոդյա Էվաջյան, Աքսաննա Ավետյան և Արտյոմ Ավագյան:
Վերոնշյալ մարզիկներից ոմանք աշխարհի, Եվրոպայի, Վրաստանի և Հայաստանի բազմակի չեմպիոններ են:
Դեկտեմբերի 31-ին Ամանորի համերգի ընթացքում կպարգևատրվեն բռնցքամարտի, կարատեի և ըմբշամարտի հետևյալ մարզիկները:
Կարատեի մարզիչ Ռաֆայել Դարբինյանը. «OPEN GEORGIA»-ի երկրորդ տեղը զբաղեցրած շոկոդան «կատա»:
Ըմբշամարտ, միջազգային մրցաշարերի հաղթողներ՝ Ռուբեն Գոգորյանը, Համլետ Ադամյանը, Ռուդիկ Գատրջյանը, Գևորգ Գաբրիելյանը, Ժորա Մոսոյանը և Համլետ Խդրյանը:
Կպարգևատրվեն նաև միջազգային մրցումներում մրցանակային տեղեր գրաված բռնցքամարտիկները:
Փիլոսյան Դավիթը, Գրիշա Նահատակյանը, Արմեն Մելիքյանը, Վենետիկ Զանդարյանը, Սերգո Թութունջյանը, Վիգեն Փիլոսյանը, Պավել Շահբազյանը, Ստեփան Զոփունյանը, Ժիրայր Սահարյանը, Արտյուշ Սահարյանը և Գրիշա Էլիզբարյանը:
Միջազգային մրցումներից 2019 թվականին մրցանակներով տուն են վերադարձել այնպիսի հայտնի մարզիկներ, ինչպիսիք են Օթար Երանոսյանը, Նաիր Մելիքյանը, Արտյուշ Գոմցյանը և այլք: