Ախալքալքում երեկ տեղի ունեցավ ռեգբիի ուսուցողական փառատոն, որը կազմակերպվել էր Սամցխե-Ջավախքի «Տաո» ռեգբիի ակումբի կողմից։
Խաղին մասնակցում էին Ասպինձայի և Ախալքալաքի տարբեր տարիքային թիմերը, որոնց թվում կային նաև սկսնակներ։ Փառատոնը կազմակերպվել էր այս սպորտաձևը Ջավախքում զարգացնելու և տարածելու նպատակով։ Մարզիկները մրցվում էին, սակայն բոլորն էին հաղթող, քանի որ ոչ թե մրցաշար էր, այլ փառատոն, որտեղ գավաթներ և պատվոգրեր ստացան բոլոր մասնակիցները։ Իսկ այսօր թիմերը ուսուցողական հանդիպում են անցկացնում Ասպինձայի շրջանում։
«Տաո» ռեգբիի ակումբի ղեկավար Իրակլի Կվենտաձեի խոսքով, Ջավախքում եղանակային պայմանները ոչ միշտ են
նպաստավոր մրցույթներ կազմակերպելու համար, սակայն անելու են ամեն հնարավորը, որ տեղի երիտասարդները ևս սկսեն հետաքրքրվել այս սպորտաձևով և խոշոր մրցաշարերում իրենց մասնակցությունն ունենան։
Խաղի մասնակիցների ոգևորությունը մեծ էր և արդյունքերը գոհացուցիչ կազմակերպիչների համար։