Նոյեմբերի 9-ին «Աբուլը» սեփական խաղադաշտում 4։0 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Վիտ Ջեորջիա» ֆուտբոլային թիմին:
Երեք գոլի հեղինակ է դարձել Ռաֆայել Դարբինյանը, մեկ գոլի հեղինակ՝ Սուրեն Ավետիսյանը։
Սեփական խաղադաշտում այս խաղը վերջինն էր։ Իսկ Վրաստանի առաջնության վերջին խաղը կկայանա նոյեմբերի 16-ին, ժամը 14։00-ին, Ախալցիխեում: «Աբուլը» կխաղա Ախալցիխեի «Սամցխե» թիմի հետ։
Ներկա դրությամբ «Աբուլը» սանդղակի 4-րդ հորիզոնականում է, առաջնությանը մասնակցում է 14 թիմ։ Սակայն վերջնական արդյունքները պարզ կլինեն նոյեմբերի 16-ին, վերջին խաղից հետո։