Ապրիլի 5-ից 10-ը բռնցքամարտի Վրաստանի երիտասարդական առաջնությունում ախալքալաքցի 3 մարզիկ զբաղեցրել են մրցանակային տեղեր:

Վրաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությանն Ախալքալաքից մասնակցել է 8 մարզիկ, որոնցից 3-ը գրավել են մրցանակային տեղեր:

Առաջին տեղը 80 կգ քաշային կարգում զբաղեցրել է Սամվել Ղազարյանը։ Մարզիչ՝ Վենետիկ Ղազարյան:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ժիրայր Սահարյանը (48 կգ): Մարզիչ՝ Գագիկ Էլիզբարյան:

Երրորդ տեղը 66 կգ քաշային կարգում զբաղեցրել է Վենետիկ Զանդարյանը։ Մարզիչ՝ Արթուր Էլիզբարյան:

Բոլոր մարզիկները Ախալքալաքի մարզահամալիրի սաներ են, ովքեր զբաղվում են բռնցքամարտով։

Նշենք, որ մինչ այդ՝ ապրիլի սկզբին, Ռումինիայից վերադարձել էին բռնցքամարտիկներ Արտյոմ Յորդանյանը եւ Արտյուշ Գոմցյանը, ովքեր Վրաստանի հավաքականի կազմում մասնակցում էին միջազգային մրցմանը, որի կազմում ընդգրկված էին 10 մարզիկներ։ Երկու մարզիկներն էլ նվաճել են բրոնզե մեդալներ։