Հունիսի 29-ին, Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի «Մուրջի» համույթի հաշվետու համերգը։ Ելույթ ունեցան «Մուրջի» համույթի տարբեր տարիքային խմբերի պարողները։
«Մուրջի» համույթի գեղարվեստական ղեկավար Գիորգի Մետրևելին ասում է, որ համույթը արձակուրդից առաջ ներկայացրեց իր աշխատանքի արդյունքները: Ելույթ ունեցան համույթի երեք տարիքային խմբերը: Թեեւ, գեղարվեստական ղեկավարի խոսքով, արձակուրդային օրերին որոշ մասնակիցներ հանդես կգան տարբեր մրցութային ծրագրերի ժամանակ, սակայն համույթը մեկնում է արձակուրդի։
«Մուրջի» համույթը հանդես եկավ վրացական և հայկական պարերով։
Համերգի մուտքն ազատ էր։