Օգոստոսի 22-ին, Ախալքալաքի «Ապագայի տանը» տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում սերտիֆիկատ է ստացել հաստատության ավելի քան 100 սան:

Վրացերեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների խմբակներ հաճախող 100 երեխաներից 51-ը սերտիֆիկատ է ստացել քննությունները հաջողությամբ հանձնելու, իսկ մնացած 49-ը՝ 2021-22 ուսումնական տարում վերոնշյալ լեզուների դասընթացներին հաճախելու համար։

«Նմանատիպ միջոցառումների շնորհիվ երեխաները ավելի մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում դասերին: Այսպիսի միջոցառումները խթան են հանդիսանում ուսմանական գործընթաացը ավելի լավը դարձնելու համար»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի «Ապագայի տան» տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը1

Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, ովքեր շնորհավորել են սաներին և նրանց հանձնել հավաստագրերը:

Կարդացեք նաև՝
Տոնական տրամադրություն. Ցուցահանդես Ախալքալաքի Ապագայի տանը
Հնի ու նորի համադրությունը երեխաների ձեռագործ աշխատանքներում