Ֆիզիկական և իրավաբանական անձանց, ում շնորհվել է բարձրալեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ, կազատվեն եկամտահարկից ու գույքահարկից:
Հարկից ազատումը տեղի է ունենում Վրաստանի Հարկային օրենսգրքի համաձայն, հարկային արտոնությունները վերաբերում են ֆիզիկական և իրավաբանական անձանց: Բարձրալեռնային տարածաշրջանի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր վճարում են եկամտահարկ, մեկ տարվա կտրվածքով ազատվում են 6000 լարի եկամտի հարկից: Նշված արտոնությունները չեն վերաբերում բյուջետային ոլորտի աշխատակիցներին, ինչպես նաև այն ֆիզիկական անձանց, ովքեր վարում են ոչ լիցենզավորված գործունեություն, աշխատում են սպասարկման ոլորտում, զբաղվում են առևտրով, եթե չեն վերամշակում սննդամթերքներ:
Նշված հարկային արտոնություններից օգտվելու համար, պետք է ստանալ բարձրալեռնային տարածաշրջանի բնակչի կարգավիճակ և դիմել Հարկային ծառայությանը: