Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում, եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար` Դավիթ Բաքրաձեն Ախալքալաքում բացեց ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոն:
Ֆլեշմոբ անցկացվեց մշակույթի տան դիմաց, երեխաների մասնակցությամբ, ովքեր վրացական և հայկական երգ ու պարի ներքո կազմեցին ՆԱՏՕ բառը: Հատուկ ՆԱՏՕ-ի օրվա առթիվ Ախալքալաք ժամանեց եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար` Դավիթ Բաքրաձեն:
Նախարարին ուղեկցում էին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն, Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների ներկայացուցիչները:
Ֆլեշմոբի ավարտին նախարարի գլխավորած պատվիրակությունը ուղևորվեց դեպի Ախալքալաքի քաղաքացիական ռեեստրի շենք, որտեղ կլինի ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնը Սամցխե-Ջավախքում: Այստեղ ներկայացվեց Թեոնա Զուրաբիշվիլիին, ով կաշխատի տեղեկատվական կենտրոնում: Նախարարը նաև խոսեց Ախալքալաքում տեղեկատվական կենտրոնի բացման նպատակի մասին:
«Նպատակը միայն այն չէ, որ տրամադրենք տեղեկատվություն այլ նաև հավաքենք հարցեր, որոնցով հետաքրքրրված են տարածաշրջանում, որպեսզի պատասխանենք այդ հարցերին տեղեկատվական կենտրոնի օգնությամբ, տարածելով իրավասու պատասխաններ: Օրինակ. բերենք գյուղատնտեսության, տնտեսության, էներգետիկայի հարցերով փորձագետների և միասին գտնենք պատասխաններ, որպեսզի աշխարհի ամենամեծ շուկան` եվրոպական շուկան բաց լինի այս տարածաշրջանի համար ճիշտ այնպես, ինչպես Վրաստանի բոլոր քաղաքացիների համար»,- բացատրեց նախարար Դավիթ Բաքրաձեն:
Դրանից հետո նախարար Դավիթ Բաքրաձեն այցելեց ՆԱՏՕ-ի շաբաթվան նվիրված ցուցահանդեսին Ապագայի տանը: Այցի շրջանակներում նախարարը հանդիպեց նաև տեղական իշխանությունների հետ, որտեղ պատմեց ՆԱՏՕ և Եվրամիություն մտնելու ճանապարհին նպատակների և հաջողությունների մասին, ինչպես նաև պատասխանեց արդիական հարցերին` Ղարաբաղյան հակամարտության, Թուրքիայի ՆԱՏՕ-ի մեջ լինելու և Վրաստանի համագործակցությանը Եվրոատլանտյան միության վերաբերյալ:
Քրիստինե Մարաբյան