Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։
Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Նա խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում, հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։
Նա խաղացել է նաև «Ձիավոր, որին սպասում են», «Ընկեր Փանջունի», «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» և այլ ֆիլմերում, մասնակցել բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի։ Նրան մեծ ճանաչում բերեց «Մեր բակը» հեռուստաֆիլմում կատարած դերը։