Հունիսի 29-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 967-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կրոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4 514 դեպք կա, այլ պատճառով՝ 1 099։
Ապաքինվել է ևս 73 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216 718 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2 636 մարդ:
Հունիսի 28-ին կատարվել է 3 477 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 181 291 թեստ է արվել: