Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 206 142-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1014-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 30 դեպք է գրանցվել, 23-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 817 դեպք կա, այլ պատճառով՝ 964։
Ապաքինվել է ևս 882 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 185 125 է։ Փաստացի բուժվողների թիվը 16 236 է։
Ընդհանուր առմամբ, 920 423 թեստ է արվել, մեկ օրում` 4 950: