Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43 781-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 31-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը՝ օգոստոսի 30-ը կիրակի էր և ախտորոշիչ լաբորատորիաներից շատերը չեն աշխատել։
Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 879 դեպք կա, այլ պատճառով՝ 268։
Ապաքինվել է ևս 72 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 37,722 է։ Փաստացի բուժվողների թիվը 4912 է։
Մեկ օրում թեստավորվել է 490 մարդ։ Ընդհանուր առմամբ, 205 940 թեստ է արվել։