Հայաստանում երեկ կատարվել է 6 077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` բուժվածների թիվն ավելացել է 122-ով, գրանցվել է մահվան 5 դեպք:
Հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 230 339 դեպք, որոնցից 219 986-ն` առողջացած, 4 619-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 346 335 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 122 է: