Հայաստանի նորընտիր խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրելու և մանդատների բաշխման մասին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։
Ըստ ընտրությունների վերջնական տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների ձայների 53․91 տոկոսը, «Հայաստան» դաշինքը` 21․9 տոկոս ձայն։
Այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոս շեմերը, սակայն, ըստ օրենքի, եթե անցողիկ շեմը հաղթահարում է 2 երկու քաղաքական ուժ, մանդատներ է ստանում նաև առավելագույն թվեները ստացած երրորդ ուժը՝ այսինքն «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ստացել է քվեների 5․22 տոկոսը, ևս ներկայացված կլինի խորհրդարանում։