Այսօր՝ հունիսի 18-ին, Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Ավելի մաքուր մունիցիպալիտետ» ծրագրի շրջանակներում հանդիպում՝ քաղաքապետարանի ու «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության միջև։ Քննարկվեց Ախալքալաքի մունիցիպալիտետում շրջակա միջավայրին առնչվող հարցեր։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ քաղաքապետը շնորհակալություն հայտնեց հանդիպման նախաձեռնության համար և բարձր գնահատեց հասարակական կազմակերպություններ-քաղաքապետարան համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեց Ախալքալաքի մունիցիպալիտետում շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները, հնարավոր համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև գործակցությունն այլ ոլորտներում։
«Թափոնների կառավարման բարելավման արշավի» շրջանակներում «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը քաղաքապետարանի հետ կաշխատի անօրինական աղբավայրերի վերացման ուղղությամբ մունիցիպալիտետի թվով չորս գյուղերում։
Ինչպես ներկայացման իր խոսքում նշեց «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության նախագահը՝ «Թափոնների կառավարման բարելավման արշավի» շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվել է փոքրիկ ուսումնասիրություն, որի հիման վրա ընտրվել է թիրախային 4 գյուղ՝ Գումբուդո, Չամդուրա, Բեժանո և Խանդո։
Իր հերթին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հակիրճ խոսեց մունիցիպալիտետի կողմից թափոնների կառավարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից՝ առանձնահատուկ կարևորելով բնակչության վերաբերմունքի մասին։
Քաղաքապետարանը կարևորում է թափոնների կառավարման համակարգի կատարելագործումը, բնակչություն-քաղաքապետարան-հասարակական կազմակերպություն կապն ու փոխադարձ համագործակցությունը՝ հատկապես աղբահանության ոլորտում։