Ախալքալաքի 56-ամյա բնակչուհու կամրջից ընկնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով։ Jnews-ին հայտնի են դարձել դեպքի մանրամասները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք մեր ընթերցողին։ 56-ամյա կինը բնակվում էր Ախալքալաք քաղաքում, սակայն իր ամուսնու հետ նա վերջերս էր գյուղից այստեղ տեղափոխվել։ Նա 4 ամիս առաջ էր ամուսնացել: Ամուսնու խոսքով՝ հարաբերություններում նրանք խնդիրներ չեն ունեցել։ Jnews-ի հարցերին ամուսինը պատասխանել է, որ չի հասցրել լիովին ճանաչել նրան:
Կանայք, ովքեր տեսել են նրան ընկնելիս և խոսել նրա հետ մինչ կատարվածը, այժմ սթրեսի մեջ են: Բայց Jnews-ին տված հարցազրույցում նրանցից մեկը նշել է, որ 56-ամյա կնոջը տեսել է արդեն կամրջի դրսի կողմում։ Նա չի կարողացել կանխել դեպքը, թեև փորձել է խոսել նրա հետ։ Օգնությունը հասել է հենց այն պահին, երբ կինը նետվել է:
Փաստի առթիվ հետաքննություն է տարվում՝ «Ինքնասպանության հասցնել» հոդվածով (Վրաստանի ՔՕ 115-րդ հոդված): Կնոջ դին, ըստ ամուսնու, պետք է տեղափոխվեր փորձաքննության։
Այսօր գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, նախկին զինվորական ավանը քաղաքի հետ կապող կամրջից ցած է նետվել 1966 թվականին ծնված կին։ Նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 10 րոպե անց։
Ախալքալաքում 56 տարեկան կին է նետվել կամրջից