2020 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Ախալքալաքի Շրջանային հոսպիտալում ծնվել է 8 երեխա։
Հունվարի 1-ին ծնվել է 2 երեխա, մեկ տղա և մեկ աղջիկ, առաջին երեխան աղջիկ է ծնվել։ Ծնված 8 երեխաներից 5-ն աղջիկ են, 3-ը՝ տղա։ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 10-ը ծնվել է 17 երեխա, 5-ը՝ աղջիկ, 12-ը՝ տղա, 2017 թ․-ի նույն ժամանակահատվածում էլ ծնվել է 11 երեխա:
2017 թվականի ամբողջ տարվա ընթացքում ծնվել է 435 երեխա, 2018-ին ամբողջ տարվա տվյալներով 440 երեխա, որոնցից 180-ը՝ աղջիկ, իսկ 260-ը՝ տղա, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 26-ի տվյալներով Ախալքալաքում ծնվել է 404 երեխա, որոնցից 224-ը տղա են, իսկ 180-ը՝ աղջիկ։
Հիշեցնենք, որ 2019 թվականին ծնելիությունն Ախալքալաքում նվազել է։