Ախալքալաքում 300 լարիանոց միանվագ օգնությունը, որը Վրաստանի կառավարությունը տրամադրում է կորոնավիրուսի հետ կապված, տրվում է միայն ռեստորանի աշխատակիցներին, ովքեր դադարել են աշխատել նոյեմբերի 28-ից և չեն բացվի մինչև փետրվարի 1-ը:

Հակաճգնաժամային ծրագրի առաջին փուլերի շրջանակներում, 300 լարիի չափով միանվագ փոխհատուցում էին ստացել հագուստի տոնավաճառի, տարբեր խանութների (բացառությամբ մթերային խանութների) շատ աշխատակիցներ և ինքնազբաղված անձինք: Այդ ժամանակ սահմանափակումները տարածվում էին շատ օբյեկտների վրա, հետևաբար փոխհատուցումը տրվում էր եկամուտ կորցրած մարդկանց ավելի լայն շրջանակին:

Այս անգամ ներդրված կետային սահմանափակումները չեն վերաբերում ամբողջ երկրին: Այսպիսով, 300 լարիի չափով միանվագ օգնություն կստանան այն հաստատությունների աշխատողները և այն անհատ ձեռնարկատերերը, ովքեր եկամուտ չեն ստանա 2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունվարին գործարկված սահմանափակումների պատճառով: Մոտ 100 հազար մարդ կօգտվի այս ծրագրից, դրա համար բյուջեում նախատեսված է 30 միլիոն լարի:

Ելնելով այն հանգամանքից, որ Ախալքալաքում սահմանափակումները տարածվում են միայն ռեստորանների գործունեության վրա, որոնք կարող են աշխատել միայն առաքման ռեժիմով, ապա փոխհատուցումը կտրվի միայն ռեստորանների այն աշխատակիցներին, ովքեր կորցրել են իրենց եկամտի աղբյուրը: