Այսօր՝ հունիսի 13-ին, Նինոծմինդայում կանցկացվի կանանց անվճար զննման արշավ։
Հունիսի 13-ին ամբողջ օրը Նինոծմինդայի «Էվեքս» կլինիկայում Թբիլիսիից ժամանած բժիշկների հետ մամոմոբիլը Սքրինինգ կենտրոնի ծրագրով կանանց անվճար հետազոտություն կանցկացնի։
Ծառայության մատուցումը կսկսվի առավոտյան ժամը 11-ին և կշարունակվի մինչև երեկոյան ժամը 5-ը:
Սա ծրագրի եզրափակիչ փուլն է, որն իրականացնում են «Generation I»-ը և «Քաղաքացիական հավասարության հարթակը»: Այս ծրագիրն իրականացվել է նաև Ախալքալաքում և Ախալցիխեում:
Այս ծրագիրը գործում է արդեն 2 տարի Քվեմո Քարթլիի շրջանում, որի շրջանակներում իրազեկվել է 1500 կին և ավելի քան 500 կին ստացել է սքրինինգային ծառայություն։ Առաջին տարում հետազոտվել է ավելի քան 400 կին, որոնցից 38-ի մոտ ախտորոշվել են արգանդի վզիկի խնդիրներ, տարբեր պաթոլոգիաներ և տարբեր կարգի քաղցկեղ, իսկ 8 կնոջ մոտ՝ կրծքագեղձի 4-րդ կարգի քաղցկեղ՝ անախտանիշ ընթացքով: 2023 թվականին հետազոտվել է մոտ 120 կին, և 10%-ի մոտ ախտորոշվել են տարբեր բարդության առողջական խնդիրներ։