Նինոծմինդայի տեղական «Փարվանա» հեռուսատեսությունը տեղեկություն է տարածում, որ Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանը և նրա հաշվապահ Անժելիկա Փութուլյանը քրեական պատասխանատվության են ենթարկվում:
«2019 թ. հուլիսի 19-ին ֆինանսական ոստիկանությունը, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և բյուջետային միջոցները՝ մի քանի հազար լարի յուրացնելու փաստով քրեական գործ է հարուցվել Նինոծմինդայի Մանկապարտեզի միավորման տնօրեն Նարինե Գինոսյանի և նրա հաշվապահ Անժելիկա Փութուլյանի նկատմամբ: երկուսի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել»,- գրում է «Փարվանա» TV-ին իր ֆեյսբուքյան էջում: