GIPA Media Lab-ը Ջավախքի և Քվեմո Քարթլիի շրջաններում սկսում է վիդեո/վավերագրական ֆիլմերի ստեղծման նոր դասընթաց:

🎯 Մասնակիցները կսովորեն ստեղծել վիդեո պատմություններ և աշխատել կարճ վավերագրական ֆիլմերի վրա։ Վերապատրաստման դասընթացները, որոնք վարում են Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) դասախոսները, կանցկացվեն շրջաններում՝ հանգստյան օրերին: Ջավախքի տարածաշրջանում ուսուցման լեզուն կլինի հայերենը, իսկ Քվեմո Քարթլիում ադրբեջաներենը։

🏆 Դասընթացի ավարտին կանցկացվի կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի փառատոն, իսկ լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների։

Վերապատրաստման ծրագիրը բաց է Ջավախքի և Քվեմո Քարթլիի շրջանների երիտասարդների՝ դպրոցականների և ուսանողների համար:

📲 Գրանցման վերջնաժամկետ՝ հունիսի 20, 2024թ., 23:00։