Ախալքալաքի մունիցիպալիտետից Նաիրա Մկոյանն ու Ռուզաննա Զոփունյանը 3000 դիմորդներից երկուսն են, ովքեր հաղթահարել են Բուխարեստի տնտեսգիտական համալսարանի «Բուխարեստի ամառային համալսարան» կրթական ծրագրի ընդունելության բոլոր փուլերը և 15 գեղեցիկ ու հագեցած կրթամշակութային օր անցկացրել Ռումինիայում։

Նաիրա Մկոյանը 20 տարեկան է, ավարտել է քաղաք Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցը, բարձրագույն կրթությունը շարունակում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, արդեն 3-րդ կուրսի ուսանողուհի է։
Սովորելուն զուգահեռ զբաղվում է կամավորական աշխատանքով, միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողական-գիտական ընկերության փոխնախագահն է։

Ռուզաննա Զոփունյանը նույնպես 20 տարեկան է, ավարտել է Ախալքալաքի թիվ 2 դպրոցը, այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի ռուս-հայկական սլավոնական համալսարանում, նա նույնպես արդեն 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Ինչպես Նարիան, Ռուզաննան նույնպես սովորում է միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Նրա համար նույնպես կամավորական աշխատանք կատարելն առաջնահերթ է։

Երկու քույրերը (քրոջ-եղբոր աղջիկ) ակտիվ ուսանողուհիներ են, մասնակցում են տարբեր նախագծերի, ակտիվ ուսանողական կյանք են վարում։

Լսելով «Բուխարեստի ամառային համալսարանի» նախագիծի մասին, որոշել են մասնակցել։ Նախագիծն արդեն 17 տարի է իրականացվում է Բուխարեստի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի կողմից, մեր հերոսուհիները  առաջին անգամ դիմել ու անցել են։

Ծրագիրն աղջիկներին հետաքրքրել է նրանով, որ ոչ միան ուսումնա-կրթական է եղել, այլև երկրում շրջայց են անցկացրել, իսկ մասնակիցները ներկայացրել են իրենց պետությունները։

370657264_948253776273476_1301718819800773313_n

«Մենք հարցրել ենք, թե ինչպես է ստացվել, որ 3000 հոգուց մեզ են ընտրել, նրանք մեզ ասացին, որ հետաքրքրվել են նաև մեր սոցիալական էջերով, նրանց համար շատ կարևոր է եղել, որ այդ ծրագրին մասնկացեն կրթություն ստանալու, ոչ թե այլ նպատակով, օրինակ՝ ասացին, որ Պակիստանից 6000 հոգի հայտ է լրացրել, մենակ այն բանի համար, որ իրենց երկրից փախչեն։ Մեր սոց․ էջերում նշված է, թե ինչպիսի կամավորական աշխատանք ենք ծավալում և այդպես ընտրել են մեզ։ Գիտենք, որ Եվրոպայում կամավորությունը շատ բարձր է գտնահատվում», – պատմում են աղջիկները։

Նրանք չեն սպասել, որ կանցնեն, կկարողանան հաղթահարել բոլոր փուլերը, բայց ստանալով էլեկտրոնային նամակ, որ հաջողությամբ հաղթահարել են բոլոր փուլերը, հաճելի անակնկալի են եկել։

«Հպարտություն էր այն, որ եթե մյուս մասնակիցները ներկայացնում էին մի պետություն, մենք ներկայացնում էինք երկու՝ և՛ Հայաստանը, և Վրաստանը։ Պատասխանատվությունը մեծ էր, որ երկու երկրներն էլ համահավասար ներկայացնենք», – կիսվում են աղջիկները։

Բացի այն, որ օրվա ընթացքում հիմնականում դասերով են զբաղված եղել, նաև շրջայցեր են իրականացրել Ռումինիայի քաղաքներում՝ երեք օր անցկացրել են Բրաշովում և Տրանսիլվանիայում։

370656762_124323367425096_8198340762102647668_n

Այցելել են տեսարժան վայրեր, եղել են թանգարաններում, բանկերում, խորհրդարանում և այլուր։

Նախագծի լեզուն եղել է անգլերենը։ Մեր հերսուհիները տիրապետում են հայրերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։ Հիմա արդեն Նաիրան ուսումնասիրում է թուրքերեն, իսկ Ռուզաննան արաբերեն։

Բուխարեստից հետ են վերադարձել տպավորված, նոր գիտելիքներ, հմտություններ և ընկերներ ձեռք բերած։

«Ծրագրի շրջանակներում ծանոթացել ու ընկերացել ենք 40 երկրների ներկայացուցիչների հետ։ Նրանց այնքան ենք պատմել Վրաստանի և Հայաստանի մասին, որ արդեն երեքը խոստացել են, որ շուտով գալու են մեր երկրներ։ Կրթական մասը հիմնականում վերաբերում էր երկիր մոլորակն ավելի լավ պահելու, կայունացնելու, շրջակա միջավայրը պահպանելու մասին»։

Քույրերն իրնեց ապագան չեն տեսնում Ախալքալաքում, միևնույն ժամանակ կոնկրետ պլաններ էլ չունեն, վստահ են միայն մի բանում, որ շարունակելու են կրթությունը։

Նրանց խորհուրդն ուսանողներին մեկն է՝ ցուցաբերել ակտիվություն, թեկուզ դպրոցական տարիներից, հետաքրքրվել կամավորական աշխատանքով, ինչպես նաև ուշադրություն դարձնել ոչ ֆորմալ կրթությանը և մասնակցել տարբեր կրթական ծրագրերի։