Այն ուսանողները, ովքեր սահմանը հատելու թույլտվություն են ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից, կարող են վրաց-հայկական՝ Սադախլո-Բագրատաշեն սահմանը հատել առանց որևէ խնդրի։

Եթե կան ուսանողներ, ովքեր «Վրացական երազանք»-ի Ախալքալաքի շտաբի կողմից ներկայացված և արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված ցանկում տեսել են իրենց անուն ազգանունները, գնացել են սահման և անցակետում խնդիրներ են առաջացել, կարող են զանգահարել՝ +99 5 322 94 50 00 հեռախոսահամարով։

Հարկ է նշել, որ ուսանողների թույլտվության գրանցումը կատարում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, սակայն, ուսանողներին օգնելու նպատակով «Երազանքի» շտաբի աշխատակիցները գրանցում են և անմիջական ուղարկում նախարարություն։ Շտաբում ուսանողների գրանցումն անվճար է։