2024 թվականի հունիսի 8-ին, Ախալցիխեում, Թբիլիսիի «Դինամո» ակադեմիայի և Ախալքալաքի մունիցիպալիտետի մարզադպրոցի միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում անցկացվել է ֆուտբոլի փառատոն, որի ընթացքում Ախալքալաքի թիմը անցկացրել է 4 հանդիպում և տարել 3 հաղթանակ։
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում տարածում է Ախալքալաքի մարզադպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանը։
Փառատոնը կազմակերպել էր Թբիլիսիի «Դինամո» ակադեմիան՝ Սամցխե-Ջավախքի 5 թիմերի մասնակցությամբ՝ Ախալքալաքից, Ախալցիխեից, Ադիգենիից, Ասպինձայից և Նինոծմինդայից:
Փառատոնին ներկա էին կազմակերպիչները:
Թբիլիսիի «Դինամո» դպրոցի տնօրենը Լևան Գվանցելաձեն, Թբիլիսիի «Դինամո» ակադեմիայի ծրագրի ղեկավար Գիա Իսիանին, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային համակարգող Գոչա Չիքովանին:
«Փառատոնի նպատակը Սամցխե-Ջավախքի հավաքականի համար արդյունավետ և հեռանկարային ֆուտբոլիստներ ընտրելն է»,- գրում է Արամ Սուքիասյանը։
Փառատոնի շրջանակներում 2012-2013 թվականներին ծնված Ախալքալաքի ֆուտբոլիստները 4 հանդիպում են անցկացրել։
I հանդիպումը՝ Ախալքալաք-Ասպինձա, մեր պատանի ֆուտբոլիստները հաղթել են 2:1 հաշվով,
Գոլերի հեղինակ են դարձել՝ Սամվել Ալեքյանն ու Դավիթ Հակոբյանը։
II հանդիպումը՝ Ախալքալաք-Նինոծմինդա՝ 7:1,
Գոլերի հեղինակ են դարձել՝ Յուրա Ունանյան, Սամվել Ալեքյան, Սամվել Ալբերտյան, Արթուր Մելիքյան, Արման Տոնականյան։
III հանդիպումը՝ Ախալքալաք – Ախալցիխե՝ 3:0,
Գոլերը՝ Սամվել Ալեքյան, Դավիթ Միքելաձե, Արման Տոնականյան։
IV հանդիպումը՝ միակ պարտությունը փառատոնի ընթացքում, Ախալքալաք – Ադիգենի, հաշիվը՝ 1:3,
Գոլի հեղինակ է դարձել Արթուր Մելիքյանը:
Ախալքալաքի երիտասարդ ֆուտբոլիստները հետաքրքրված են այս նախագծի ղեկավարությամբ և համակարգողներով։ Լավագույն խաղացողները կընդգրկվեն մարզային թիմում՝ հետագա առաջխաղացման հեռանկարով։