Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հոկտեմբերի 12-ին մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ U23, որին մասնակցում է նաև ախալքալաքցի մարզիկ Գոռ Այվազյանը։ Նա արդեն 2 հաղթանակ է տարել ու կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար։

Գոռ Այվազյանը պայքարում է 57 կգ քաշային կարգում։ Գոռն առաջին մենամարտն անցկացրել է բուլղարացի Նիկոլայ Մարինովի հետ, երկրորդը՝ Ուկրաինայից մարզիկի՝ Ռազդոլսկի Դենիսի հետ:

Հոկտեմբերի 16-ին կկայանա Գոռի երրորդ մենամարտը, որում նա կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

Բուլղարիայում, Սոֆիայում տեղի է ունենում Եվրոպայի երիտասարդական (մինչև 22 տարեկան) առաջնությունը՝ 12-ից մինչև հոկտեմբերի 20-ը։