Ի պատիվ Կրիմսկ քաղաքի տոնի Աշոտ Խանոյանը՝ ծագումով Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից, սահմանել է նոր ռեկորդ, հաղթահարելով իր սեփական ռեկորդի ցուցանիշը: Նա ատամներով քաշել է մարդկանցով լի 5 ամենագնաց:
Կրիմսկ քաղաքի օրը (Ռուսաստան, Կրասնոդարի շրջան) սեպտեմբերի 24-ին, 30-ամյա Աշոտ Խանոյանը որոշել է նվիրել բնակիչներին նոր անսովոր ռեկորդ: Աշոտ Խանոյանը հաղթահարել է իր ռեկորդը, որը սահմանել էր Մոսկվայում 2015 թ.-ի օգոստոսին: Այն ժամանակ նա քաշել էր 4 ամենագնաց, Կրիմսկում նա քաշեց 5-ը:
Աշոտն ասում է, որ սոցիալական ցանցերում, երբեմն անվստահություն են հայտնում իր ընդունակությունների հասցեին: Այդ իսկ պատճառով, նա սահմանում է ռեկորդները մարդկանց առավելագույն բազմության ներկայությամբ: Կրիմսկում հանդիսատեսը այնքան շատ էր, որ ոմանք չէին կարողանում անցնել ամբոխի միջով, տեսնել ռեկորդը սեփական աչքերով:
Բայց նրանք, ովքեր հետևում էին մարզիկին առաջին շարքից, հավաստիացրել են, որ ամենագնացները տեղաշարժվում էին միայն մալուխի (տրոս) և Աշոտի ատամների օգնությամբ: Զրույցում Աշոտն ասել է, որ անսովոր ունակությունները նրա մոտ ի հայտ են եկել, երբ նա վեցերորդ դասարանում էր: Մի օր դասընկերներին զբաղեցնելու համար, նա վերցրել է աթոռը ատամներով և բարձրացրել այն դնելով գլխին: Դրանից հետո Աշոտը սկսել է բարձրացնել ծանր օբյեկտներ սեփական ատամներով:
2006 թ.-ին արդեն հսկան ատամներով բարձրացնում էր 160 կգ-անոց ծանրաձողը: Եվ երբ երիտասարդը 50 մետր հեռավորության վրա ատամներով քաշեց սեփական մեքենան 1,5 տոննա քաշով, իսկ հետո 2.75 տոննայանոց ջիպը, նրա անունը մտավ Հայաստանի հերոսների գրքի մեջ:
Ավտոմեքենաները Աշոտը քաշում է սովորական մալուխի միջոցով: Վստահեցնում է, որ ատամի ցավով չի տառապում, ընդ որում, նա նշել է, որ երբեք չի դիմել ատամնաբույժի: Աշոտ Խանոյանի ամենաբարձր ձեռքբերումը 440 տոննա քաշով գնացքի տեղաշարժումն է: Այս ռեկորդը, անցկացվել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ: