Ախալքալաքի շախմատի դպրոցի սաներ՝ Անդրեյ Գրիգորյանը և Նաիրի Սահարյանը Սամցխե-Ջավախքի շախմատի տարածաշրջանային առաջնությունում զբաղեցրել են համապատասխանաբար I և III մրցանակային տեղերը:
Մարտի 11-ից 13-ը Ախալցիխեում անցկացվեց շախմատի տարածաշրջանային առաջնությունը, որին մասնակցեցին մինչև 8 տարեկան, ինչպես նաև 8-ից 12 տարեկան տղաներ և աղջիկներ։
Ախալքալաքի շախմատի դպրոցից առաջնությանը մասնակցել է 5 աշակերտ, ընդհանուր առմամբ եղել է 30 մասնակից։
Մինչեւ 8 տարեկան մասնակիցների միջև չեմպիոն դարձավ Անդրեյ Գրիգորյանը՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Նա առաջնության ամենաերիտասարդ մասնակիցն էր։ Անդրեյ Գրիգորյանին մարզում է Վազգեն Թոսունյանը։
Մինչև 12 տարեկան մասնակիցների միջև երրորդ տեղը գրավեց Ախալքալաքի շախմատի դպրոցի աշակերտ Նաիրի Սահարյանը։ Նաիրի Սահարյանի մարզիչն է Ռաֆիկ Գյուրջանյանը։